Կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գրքի շնորհանդեսն ու գրքի մոտիվներով նկարահանված համանուն փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը հեղինակի պապի զոհված եղբայների մասին է, որոնք մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին: Մի քանի տասնյակ նամակներից բացի ընտանիքը ուրիշ տեղեկություն չի ունեցել նրանց մասին: 2020 թվականին է միայն հեղինակը բացահայտել, որ պապի ավագ եղբայրը զոհվել է 1945 թվականին Գերմանիայի մատույցներում և թաղված է Կալինիգրադի եղբայրական գերեզմանատանը:
2024-06-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ