Ինչպե՞ս ձեւավորել դասական երաժշտության ունկնդիր


Ի՞նչ դժվարություններ է հաղթահարել Հրաչուհի Բասենցը միջազգային ճանաչման համար

«Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին» Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել են Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները: Հանդես են եկել  օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցն ու դաշնակահար Հելմուտ Դոյչը: Հրաչուհի Բասենցը «Արտֆոկում» Անահիտ Մարգարյանի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպե՞ս են իրեն դիմավորել արևմուտքում և ի՞նչ դժվարություններ է հաղթահարել միջազգային ճանաչում ձեռքբերելու ճանապարհին: Երգչուհին անդրադարձել է արևմուտքում դասական երաժշտության ունկնդիր ձևավորելու` հանրակրթական հաստատությունների փորձին:
 

Մշակութային հիմնադրամի գործունեությունը


Նիկոլայ Նիկողոսյանի քանդակները դարձել են Երևանի մշակութային այցեքարտերը

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի հեղինակած Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, Վահան Տերյանի հուշարձանները համարվում են մոդեռնիստական արվեստի լավագույն նմուշներից: Այս քանդակները դարձել են Երևանի մշակութային այցեքարտերը: Վարպետի և նրա անունը կրող մշակութային կենտրոնների մասին «Արտֆոկուսի» տաղավարում պատմել են Մոսկվայում գործող «Նիկո» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» հիմնադիր Գայանե Նիկողոսյանը և «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» տնօրեն, արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանը:
 

Թատրոնի նորոգում


«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շենքը նորոգումից հետո վերաբացվել է

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նորոգումը։ Ձեռք է բերվել լուսաձայնային տեխնիկա, բարելավվել են շենքային պայմանները: Նորոգումը սկսվել էր 2020 թվականին քաղաքապետարանի հատկացրած գումարով։ Oրերս մեկնարկեց թատրոնի 20-րդ թատերաշրջանը: Ինչո՞վ է այն տարբերվելու նախորդներից: Ի՞նչ պրեմիերաներ, նախագծեր, փառատոններ, հյուրախաղեր է նախատեսում թատրոնը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի ժամանակվոր պաշտոնակատար, բեմադրող-ռեժիսոր, դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը: 
 

Արվեստի ինստիտուտի հոբելյանը


ԳԱԱ արվեստի ինստիտուտը նշում է 80-ամյակը

Ո՞ր ուղղությամբ է զարգանում արվեստի ինստիտուտն այսօր: Արվեստաբանների շրջանում սերնդափոխություն տեղի ունենու՞մ է: Որքանո՞վ է արվեստի ինստիտուտը վերաիմաստավորում իր գործառույթը։ Այս հարցերի շուրջ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ:
 

Օպերային դարբնոց


Երիտասարդական օպերային ծրագրով երգիչները դուրս են գալիս միջազգային ասպարեզ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի  և բալետի թատրոնում շուրջ ութ տարի գործում է երիտասարդական օպերային ծրագիրը, որի շնորհիվ համաշխարհային երաժշտական օվկիանոս են նավարկել մի շարք տաղանդավոր, նպատակասլաց,  օրեցօր ավելի ու ավելի մեծ բարձունքներ նվաճող երիտասարդ երգիչներ: Ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց երիտասարդական ծրագրի պատմությունը: Ինչո՞վ է Հայաստանում գործող ծրագիրը տարբերվում այլ երկրներում գործող երիտասարդական օպերային ծրագրերից:  Բացի վոկալից ի՞նչ են սովորում ծրագրի շրջանակում: «Արտֆոկուսի» տաղավարում Անահիտ Մարգարյանը զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի երիտասարդկան օպերային ծրագրի գեղ. ղեկավար Լևոն Զավադյանի և ծրագրի մենակատար Արփի Սինանյանի հետ:

«Լա Բոհեմ» և «Շերբուրգյան Հովանոցներ»


Ներկայացվել է Շարլ Ազնավուրի և Միշել Լեգրանի երաժշտությամբ բալետ

«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ մարզահամերգային համալիրում ներկայացվեցին Շարլ Ազնավուրի և Միշել Լեգրանի երաժշտության հիման վրա բեմադրված «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան Հովանոցներ» բալետները: Սցենարի հեղինակը և բեմադրող խորեոգրաֆը ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն էր: «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն  Լիլիթ Պետրոսյանը «Արտֆոկուս»-ում  պատմել է հիմնադրամի գործունեության և Հայաստանում անկախ ներկայացումներ բեմադրելու և վաճառելու փորձի մասին:

Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Ինչո՞ւ է ճշմարտախոսությունը առաքինություն համարվում, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է եկեղեցին պաշտպանել ճշմարտությունը: Մեր հարափոփոխ ժամանակներում ինչպե՞ս տարբերակել ճշմարտությունը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նոր դասագրքեր


Տպագրվում է արվստին վերաբերվող 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքեր

Մինչ 2021 թ, արվեստին վերաբերող առարկաները դասավնդվում էին մինչև յոթերորդ դասարան: Կառավարության որոշմամբ փոխվել են հանրակրաթական դպրոցների արվեստի առարկաների դասագրքերը, մոտեցումները: ԿԳՄՍ նախարարությունը 2024-25 ուս.տարվա ընթացքում հանրակարթական դպրոցներում շրջանառության մեջ կդնի 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերը: Գրքերը տպագրելու է «Զանգակ» հրատարակչությունը: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» զրուցել է նոր դասագրքերի հեղինակների` երաժշտագետներ Արթուր Ավենոսովի և Տաթևիկ Շախկուլյանի հետ:
 

Գեղարվեստի պետական ակադեմիա


Նորընտիր ռեկտորը ներկայացրել է Գեղարվեստի պետական ակադեմիայի խնդիրները Ի՞նչ ճակում է Գեղարվեստի պետական ակադեմիան և զարգացման ինչ հեռանկար ունի։ Մայիսին ակադեմիայի ռեկտոր ընտրվեց արվեստագիտության թենածու, դեցենտ Վարդան Ազատյանը: Նա արվեստաբան է, պատմաբան, տեսաբան, ավելի քան 20 տարի դասավանդում է ակադեմիայում, դասախոսել է նաև արտասահմանյան բուհերում: 2014 թվականին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Ակադեմիայի ապագան Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» քննարկել է նոր ռեկտորի հետ։

 

Միջազգային մրցույթների դափնեկիրը


Դաշնակահար Լևոն Կարապետյանը հայրենիքում է

Դաշնակահար Լևոն Կարապետյանը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է: 6 տարեկանում կուրանալով նա ընդունեց ճակատագրի մարտահրավերը և ավարտեց Ա. Հեքիմյանի և Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցները: Այնուհետև սովորեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացավ բակալավրի և մագիստրոսի աստիճան, կատարելագործվեց Ստրասբուրգում: Պարբերաբար ելույթ է ունենում մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի ուղեկցությամբ: Երկարատև բացակայությունից հետո Լևոնը հայրենիքում է։
 

Խաչքարերի փրկության ֆիլմը


«Քար» Ֆիլմի ռեժիսորը ներկայացրել է նոր ֆիլմ

Հայ կինովավերագրողների ուշադրության կենտրոնում գրեթե միշտ եղել է պատերազմի կինոտարեգրության ժանրը։ Հայկական կինոյի գործիչներից շատերը մեկնում էին ռազմաճակատ, մասնակցում ռազմական գործողությունների` առավել իրատեսական ֆիլմեր նկարահանելու համար։ Այս ավանդույթի շարունակողը  այսօր մեր կողքին ապրող  երիտասարդ ռեժիսոր Արման Այվազյանն է: Նրա «Քար» ֆիլմը պատմում է Արցախի տարածքների հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորականների մասին, ովքեր վտանգելով իրենց կյանքը մտնում են Քաշաթաղ, որպեսզի փնտրեն և ոչնչացումից փրկեն հայկական խաչքարերը։ Ֆիլմը 2023 թվականին Ոսկե ծիրան փառատոնում արժանացել է Արծաթե ծիրանի: Իսկ օրերս տեղի ունեցավ Արման Այվազյանի նոր ֆիլմի փակ ցուցադրությունը: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» ռեժիսորի հետ խոսել է ֆիլմերի, պատերազմի, վավերագրության մասին:
 

Արվեստի 12 000 ցուցանմուշ


ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվում է 350 գորգ ու կարպետ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվում է մետաղական արվեստի գործեր, արծաթե իրեր, քարե արվեստ, կերամիկա, միկրոքանդակներ, 350 գորգ ու կարպետ: Թանգարանում պահվող հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի հավաքածուները ներառում են գրեթե 12,000 ցուցանմուշ: 45-ամյա թանգարանը ակտիվ գործունեություն է ծավալում: Անահիտ Մարգրայանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ «Արտֆոկուս» հաղորդմանը քննարկել է կրթական ծրագրերը և ժողովրդական արվեստի վարպետների հետ գործակցությունը: