«Քար» Ֆիլմի ռեժիսորը ներկայացրել է նոր ֆիլմ
Հայ կինովավերագրողների ուշադրության կենտրոնում գրեթե միշտ եղել է պատերազմի կինոտարեգրության ժանրը։ Հայկական կինոյի գործիչներից շատերը մեկնում էին ռազմաճակատ, մասնակցում ռազմական գործողությունների` առավել իրատեսական ֆիլմեր նկարահանելու համար։ Այս ավանդույթի շարունակողը այսօր մեր կողքին ապրող երիտասարդ ռեժիսոր Արման Այվազյանն է: Նրա «Քար» ֆիլմը պատմում է Արցախի տարածքների հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորականների մասին, ովքեր վտանգելով իրենց կյանքը մտնում են Քաշաթաղ, որպեսզի փնտրեն և ոչնչացումից փրկեն հայկական խաչքարերը։ Ֆիլմը 2023 թվականին Ոսկե ծիրան փառատոնում արժանացել է Արծաթե ծիրանի: Իսկ օրերս տեղի ունեցավ Արման Այվազյանի նոր ֆիլմի փակ ցուցադրությունը: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» ռեժիսորի հետ խոսել է ֆիլմերի, պատերազմի, վավերագրության մասին:
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան