
Քաղաքապետարանը հայտարարել է, որ Կասկադի վերին հատվածի շինարարությունն սկսվում է՝ ըստ իրենց առաջադրած նախագծի։ Մինչդեռ գոյություն ունի հեղինակային, հիմնադիր, հաստատված, ցավոք, ոչ լրիվ իրականացված նախագիծ՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Փաստորեն, խզվելու է մայրաքաղաքի հատակագծի հյուսիս-հարավ առանցքը։ Քաղաքապետարանի խոսույթը Կասկադի մասին համեմված է ճարտարապետների մտահոգ մեջբերումներով, սակայն ներկայացված նախագիծն այլ բան է վկայում։
Շարք: Օր 6-րդ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարինա Բաղդագյուլյան
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-12-26T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար