Ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռնիզմի հոսքերը. Սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին վերառությամբ» ցուցահանդեսը: Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, ցուցադրությունը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների և արվեստագետների միջև։ Ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը «Արտֆոկուսում» խոսել է ցուցահանդեսի և անցնող տարում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած կարևոր մշակութային իրադարձությունների մասին:

2025-12-28T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ