Ս. Հարության Ճրագալույցի և կիրակնօրյա պատարագ Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում:

Մոսկվաբնակ մեծ թվով հայեր մասնակցեցին Ս. Զատկի պատարագին: Ս. Հարության Ճրագալույցի պատարագի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր դասը՝ առաջնորդ  Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ, օրհնեց  Ս. Պայծառակերպություն եկեղեցական համալիրի բակում զարդարված զատկական սեղանները: Տնօրհնեքի արարողություն կատարվեց նաև առաջնորդարանում: Կիրակնօրյա պատարագին հաջորդեց Սիրո ճաշը, իսկ «Տապան» թանգարանում բացվեց «Ս. Հարության ժառանգությունը» խորագրով մանրանկարչության ցուցահանդես: Բարերար Լևոն Հայրապետյանը եկեղեցուն նվիրեց Մինաս Ավետիսյանի ինքնանկարը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Ալվարդ Նազարյան
2016-03-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ