Մայր Աթոռի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Մայր Տաճար, որտեղ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Տաճարի վերաօծումից ու վերաբացումից հետո առաջին անգամ է իրականացվել այս արարողությունը։ Ավելի ուշ Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
2024-11-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ