Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կրետեի հայ համայնքներից եկած ուխտավորների: Նրանք Սուրբ Էջմիածին են ժամանել Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց հոգեւոր առաջնորդի կողքին լինել եպիսկոպոս ձեռնադրվելու ժամանակ։ Շուրջ տասը տարի Հունաստանում ծառայած հայր Խորենը կձեռնադրվի եպիսկոպոս: Նրանց հետ հանդիպմանը Նորին Սրբությունը ընդգծել է, որ եպիսկոպոսական ձեռնադրությունը նշանակալի երևույթ է եկեղեցու կյանքում: Հայոց հայրապետը պատգամել է, որ աջակցեն իրենց առաջնորդին, քանի որ այդ կերպ կաջակցեն նաև եկեղեցուն, Հայաստանին, պետությանն ու ժողովրդին:

 
2024-11-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ