Միջեկեղեցական արարողությունը նվիրված է եղել Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակին: Նիկիայի առաջին տիեզերական ժողովը կայացել է 325 թվականին Կոստանդիանոս Մեծ կայսեր հրավերով: Ժողովին մասնակցել են քրիստոնեա աշխարհի բոլոր ծայրերից, Հայաստանից մասնակցել է Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակես եպիսկոպոսը: Այդ ժամանակ են մշակվել դավանանքի կանոններն ու չափորոշիչները: Ժողովի ընթացքում հաստատվել է քրիստոնեական Հավատո հանգանակը, Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։ Ժողովի որոշումները ընդունել են բոլոր քրիստոնեական եկեղեցիները:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-01-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ