Alt

Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի բացումը

Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվել է Կոմիտաս վարդապետի թանգարանը: Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն կունենա գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են նյութեր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ազգային գրադարանի կոմիտասյան ֆոնդերից: 

2015-01-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ