Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

Շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեկեղեցական քառօրյա այցը Ֆինլանդիա: Հայրապետը այդ երկիր մեկնել է  Ուղղափառ և  Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով: Մարտի 19-ին կաթողիկոսն հանդիպում ունեցավ հայկական համայնքի հետ, իսկ  մարտի 20-ին, Հելսինկիի լյութերական տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկուի արքեպիսկոպոս Կարի Մյակկինենի հետ:

2017-03-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ