Արձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանը խոստովանում է, որ երկար տարիներ իրեն հավատավոր մարդ համարելով՝ ճիգ չի թափել դիմացինի մեջ տեսնելու իր նմանին: Համոզված է, որ ցանկացած մարդ կարող է փոխվել: Ասում է՝ ինքս փոխվել եմ ու հավատում եմ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել: Իր փեշակը»` գրականությունը, համարում է ծառայություն:
Հովհաննես Երանյանի գրականագիտական, թատերագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ տպագրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Նա հեղինակ է չորս արձակ ժողովածուի ՝ Միակ ոտնահետք» (1999), Զինադադար» (2005), Մարդահամար» (2008) և Ամենագեղեցիկ հարվածը» (2010):
Շարք: Աստված իմ մեջ
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Գուրգեն Ջանիբեկյան
,
Հեղինակ Լիանա Չիչակյան,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան2013-05-13T11:08:26+04:00
Telecast type: Հաղորդաշար