Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում Պատարագին մասնակցել են Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանները Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչը մասնակցել է եթովպացիների ուղղափառ եկեղեցում էկումենիկ արարողության։ Էկումենիկ աղոթք է հնչել նաև Երուսաղեմի ասորական սուրբ Մարկոս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ անցկացվել է Գևորգ Բաշինջաղյանի հիշատակի միջոցառում Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Սուրբ գրքի սերտողություն, որն անցկացրել է թեմակալ առաջնորդը |
|
Լույս է տեսել հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի 11-րդ հատորըՀինգ տարվա ընդմիջումից հետո մաշտոցյան Մատենադարանը լույս է ընծայել հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի 11-րդ հատորը: Հատորի խմբագիրներն են Գևորգ Տեր-Վարդանյանը և Գուրգեն Գասպարյանը: 300 ձեռագիր մատյանում ընդգրկված 312 ձեռագիր և 3 տպագիր գրքի ընդարձակ նկարագրություններն են, որոնք կատարել են ձեռագրագիտության բաժնի գիտաշխատողները երջանկահիշատակ Գևորգ Տեր-Վարդանյանի ղեկավարությամբ: |
|
Ուխտավորներ համայն աշխարհիՍեպտեմբերի վերջին վերաօծվեց և վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, օրհնվեց սրբալույս Մյուռոնը: Հազարավոր ուխտավորներ այցելեցին Հայաստան` մասնակցելու հայ հավատացյալի համար ուրախալի ու կարևոր իրադարձություններին: Նրանցից շատերն առաջին անգամ ներկա եղան նման պատմական արարողությունների: Նրանք, ովքեր հնարավորություն չունեցան մասնակցելու եկեղեցու և ազգի կյանքում կարևոր իրադարձություններին, հիմա են գալիս Սուրբ Էջմիածին`աղոթելու նորաօծ ու կրկին դռները բացած հայոց Մայր տաճարում: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Հռոմի պապը լիակատար զորակցություն է հայտնել Սիրիայի հայ եկեղեցու համայնքին |
|
Հուշարձանագետ Աշխարհբեգ Քալանթարի 140-ամյակի առիթով Պատմության թանգարանում բացվել է ցուցադրությունՊատմության թանգարանում ցուցադրված է այն փաստաթուղթը, որով փորձում է փրկել Երևանի Կաթողիկե եկեղեցին։ Նա Ալեքսանդր Թամանյանի հետ նամակ է գրում քաղաքային իշխանություններին և կրթության նախարարությանը բողոքելով Երևանի ամենակարևոր հուշարձաններից մեկի` Պողոս-Պետրոս եռանավ բազիլիկի քանդման դեմ: Քալանթարը շուրջ վեց հազար հնագիտական իր է Արեւմտյան Հայաստանից տեղափոխել Արևելյան Հայաստան, երբեմն զենքը ձեռքին, կրակի տակ: |
|
Պատմության թանգարանի վզնոցը ցուցադրվել է Բրիտանիայում կայացած միջազգային ցուցահանդեսումԵրուսաղեմի Օլբրայթ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջեյմս Ֆրեյզերը Բրիտանական թանգարանում կազմակերպված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» միջազգային ցուցահանդեսի գլխավոր համադրողն է եղել։ Նա Հայաստանի Պատմության թանգարանից ցուցադրության համար ժամանակավոր վերցրել է ոսկյա վզնոց, որը պնակի ձև ունի։ Ըստ նրա՝ վզնոցը պատրաստված է հայկական ոճով, սակայն ձևավորումը, ակնազարդումը տիպիկ աքեմենյան-պարսկական է: |
|
Նյու Յորքի Սուրբ Հովհաննես մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ արարողությունՄիջեկեղեցական արարողությունը նվիրված է եղել Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակին: Նիկիայի առաջին տիեզերական ժողովը կայացել է 325 թվականին Կոստանդիանոս Մեծ կայսեր հրավերով: Ժողովին մասնակցել են քրիստոնեա աշխարհի բոլոր ծայրերից, Հայաստանից մասնակցել է Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակես եպիսկոպոսը: Այդ ժամանակ են մշակվել դավանանքի կանոններն ու չափորոշիչները: Ժողովի ընթացքում հաստատվել է քրիստոնեական Հավատո հանգանակը, Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։ Ժողովի որոշումները ընդունել են բոլոր քրիստոնեական եկեղեցիները: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Պորտուգալիայի և Իսպանիայի հայ հավատացյալները մասնակցել են Սուրբ Ծննդյան արարողություններին ԱՄՆ արևմտյան թեմում գտնվող Անապատի Սուրբ Կարապետ եկեղեցու համայնքը նշել է սրբավայրի օծման 13-րդ տարեդարձը Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն այցելել է Սան Պաուլուի Արփի ծերատուն |
|
Օնտարիո նահանգի վարչապետը մասնակցել է Սբ. Երրորդություն Եկեղեցու Սբ. Ծննդյան ՊատարագինՏորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ և եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանը: Պատարագի ավարտին տեր հայրը կատարել է ջրօրհնեքի արարողություն։ Որպես գնահատանք Օնթարիո նահանգի բնակիչների և հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատարության՝ տեր Զարեհը վարչապետին նվիրել է Հայաստանում պատրաստված փայտե խաչ։ |
|
Տարեմուտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախցի ընտանիքներիԴեկտեմբերի 31-ին Արցախցի տասը ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և զորակցությունն է հայտնել նրանց: Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է, որից հետո փոքրիկ այցելուները և նրանց ծնողները լուսանկարվել են հայոց հայրապետի հետ և տոնական նվերներ ստացել: |
|
Դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի ծննդատունԾննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար: Օրհնությանն արժանացել են նաեւ ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին նվերներ է բաշխել: |
|
Մայր տաճարում Սուրբ Ծնունդի տոնին մատուցվել է Հայրապետական պատարագՄիաբանական թափորը Մայր տաճար է ուղեկցել պատարագիչի հանդերձներով զգեստավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Հայրապետի ամպհովանին այս տարի կրել են Հայ Առաքելական եկեղեցու ճարտարապետական խորհրդի անդամները: Մատուցվել է հայրապետական պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Այն խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Խորան է բերվել մյուռոնաթափ աղավնին և հայոց Հայրապետը սրբալույս մյուռոն է հեղել կաթսաների մեջ։ Այս տարի խաչի կնքահայրը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն է: |