Էջմիածնի Հրաչ և Սյուզան հայորդյաց տունը տոնական համերգով ամփոփել է 2025 թվականը


Տոնական համերգին կատարումներով հանդես են եկել դհոլահարների, քանոնահարների, ջութակահարների և պարի դասարանները: Հայաստանում 7 հայորդյաց տուն ու մեկ մանրանկարչության արվեստի կենտրոն է գործում: Այս հաստատություններում սովորում է 2631 երեխա: Նրանք հմտանում են արվեստի, սպորտի ոլորտներում, լեզուներ են սովորում:

 

Ամանորի առիթով Արաբկիրի հայորդյաց տան սաները հանդես են եկել համերգային ծրագրով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան դահլիճում հաջորդաբար երգչախմբի, կիթառի, պարի, քանոնի, դհոլի դասարանների սանդրը հանդես են եկել կատարումներով: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը 22 դասարան է գործում: Մոտ 400 երեխա հմտանում է երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում:

 

Սուրբ Ստեփանոս նախվկայի հիշատակության օրը 12 սարկավագներ ձեռնադրվել են


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Սուրբ Ստեփանոս նախվկայի հիշատակության օրվա տոնական Պատարագին 12 սարկավագների ձեռնադրել է։ Նորընծա, նաև Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Հանդիպման ավարտին նորին Սրբությունը պատասխանել է սարկավագների հարցերին։

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ եկեղեցու իրավունքները խախտում են իշխանության մարմինները


«Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը». մի շարք հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ և հանրային անձնինք հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է հայտարարությանը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:

Վեհափառ Հայրապետը դուրս է եկել Մայր Տաճարից և օրհնություն բաշխել բոլորին


Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն:

Հավատացյալները Մայր Աթոռից հեռացել են միայն Կաթողիկոսի վեհարան վերադառնալուց հետո


Միկրոավտոբուսով, ոստիակնների ու քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ Մայր աթոռ ժամանած եպիսկոպոսների խումբը Տրդատ թագավորի կամարի մոտ փորձել է հայտարարություն ընթերցել, սակայն հավատացյալների վանկարկումների արդյունքում նրանց ձայնը չի լսվել։ Սկզբում եպիսկոպոսների խմբի անունից փորձել է հայտարարություն տարածել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նրանք Մայր աթոռի տարածքից հեռացել են հավատացյալների սուլոցների և ուժայինների ուղեկցությամբ։ Ամենայն հայոց Կաթողիկոսին աջակցելու եկած քաղաքացիները սպասել են մինչեւ նորին սրբությունը տաճարից վերադառնա վեհարան, որից հետո հեռացել են։

Ակումբային փակ առաջնությանը կորոշվի, թե ովքեր են տարվա լավագույն տասը մարզիկները


Արաբկիրի Հայոդյաց տան մարզադահլիճում անցկացվել է Ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի 9-րդ փակ առաջնությունը: Շուրջ չորս տարի ակումբի 9 մասնաճյուղերից մեկը գործում է Արաբկիրի հայորդյաց տան հարկի ներքո: Մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում: Տարբեր տարիքի սաներ են հաճախում: Մրցասպարեզում 250-ից ավելի մարզիկներ են: Նրանցից 30-ը՝ Արաբկիրի Հայորդյաց տան կարատեյի դասարանի սաներն են:

Հայորդյաց տան պարի, դհոլի և քանոնի դասարանի սաները շրջել են ԱՄՆ-ի 20 նահանագներում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան պարի, դհոլի և քանոնի դասարանի սաները ԱՄՆ-ում ներկայացրել են հայկական պարն ու երաժշտությունը: Համերգաշարը ոչ միայն մշակութային շրջագայություն է եղել, այլև հայկական ինքնության ու արվեստի մեծ տոն: Այն հաստատություններում, որտեղ ներկայացել է «ԱրմՖոլկԳրուպը»՝ ցուցադրվել են հայորդյաց տան նկարչության դասարանների սաների աշխատանքները:

Այլակրոնների և այլադավանների կրոնական կապերը հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ․ Նոր գիրք


Պատմաբան Ստեփան Ստեփանյանցը նոր աշխատությամբ անդրադարձել է 19-ից 20-րդ դարերում հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ այլակրոնների և այլադավանների կրոնական կապերին: 620 էջանոց փաստաթղթերի ժողովածուն լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը: Հեղինակը կազմել, թարգմանել, ծանոթագրել է ժողովածուն և առաջաբան է գրել: Հավաքված են այն փաստաթղթերը, որոնց համաձայն 19-րդ դարում Ռուսական կայսրությունում բնակվող բազմաթիվ հրեաներ որոշել են մկրտվել և քրիստոնեություն ընդունել:

Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքի հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 13-ին


Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը հետաձգվել է հանրային մեղադրողների բացակայության պատճառով: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը՝ ճանաչելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Դատախազությունը պահանջում է երկարացնելով սրբազանի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով: Մայր Աթոռը և Միքայել սրբազանը պնդում են, որ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացվում նրա նկատմամբ:

Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների դասարանը արժանացել է Գրան Պրիի


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների համույթը մասնակցել է «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին ու արժանացել է Գրան Պրիի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը 22 դասարան է գործում: Մոտ 400 երեխա սովորում երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում:

 

Տեղեկատվական վակուում Բաքվում ապօրիանաբար պահվող հայերի վիճակի շուրջ


Ի՞նչ իրավիճակում են Բաքվում գտնվող մեր ռազմագերիներն ու կալանավորված մյուս հայրենակիցները: Ի՞նչ դեր ունի նրանց քաղաքացիության երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, արդար դատավարության պահանջի հարցում: Ի՞նչ ընթացքում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատը Արդարադատության միջազգային դատարանում: Աննա Սարգսյանը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: