Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով կազմակերպվել է «Ի հիշատակ» համերգային երեկո: Ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային ծրագրով իր խոնարհումն է հայտնում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Երգչախումբը հանդես էր գալիս երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ:

 
2025-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ