
Տավուշի թեմի հոգևոր դասը, առաջնորդությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի և Մայր Աթոռի միաբան Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանի, մեծ ուխտերթ է կազմակերպել դեպի Նոր Վարագավանք: Եփեսոսի Սուրբ ժողովի 200 եպիսկոպոսների և Հայրապետների տոնին նվիրված մեծ ուխտերթը վաղ առավոտից շուրջ 1500 հավատացյալների է համախմբել առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Այնտեղից սաղմոսերգությամբ և աղոթքով ուխտավորները քայլել են մինչև Գետահովիտ, ապա ուղևորվել Նոր Վարագավանք:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
2025-08-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ