Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նախաձեռնությամբ «Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը» համատեղ ծրագրով անցկացվել է «Աստվածաշնչային գիտելիքի համաբանակային մրցույթ»։ Առաջին անգամ ամենամյա վիկտորինային մասնակցելու հայտ է ներկայացրել Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահների ակումբը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած՝ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի թիմերը պարգևատվել են Աստվածաշունչ մատյաններով, Աստվածաշնչի բառարաններով և «Շուշան Վարդենի» գրքերով։

 
2025-06-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ