
Ցուցահանդես նվիրված Սամվել Ղազարյանի ծննդյան 75-ամյակին
Քանդակագործ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրային և թեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ: Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարդկային գաղափարները: Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է «Սամվել Ղազարյան. Արարման ուղին» ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին: «Արտֆոկուս»-ում արվեստաբան Անահիտ Մարգարյանը զրուցել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի հետ:
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան