Վենետիկի Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանը
Ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը անցկացվող Վենետիկի 60-րդ Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանի «Արձագանք» խորագրով բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը: Նինա Խեմչյանն արվեստի միջոցով կխոսի այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության մասին, կանդրադառնա ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։ Տաղավարի կոմիսարն է կրթության նախարարության ժամանակակից արվեստի  վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը: Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուս»-ում զրուցել է Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի և կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի հետ:

2024-04-07T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ