Մարկոս Գրիգորյանի մասին խոսում է արվեստաբան Իվեթ Թաջարյանը


Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը Հայաստանին նվիրեց շուրջ 2000 հայկական, իրանական ու եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, որոնք 6 հազար տարվա պատմություն ունեն: Նա իր օրինակով առաջարկեց հայ գորգագործությունը զարգացնել նոր ուղղություններով: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանն ու արվեստագիտության թեկնածու, Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը քննարկել են Մարկոս Գրիգորյանի գործունեությունը։

«...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»


Երեք բացարձակ տարբեր կերպարներ, երեք տարբեր բնավորություն բեմից պատմում են իրենց դժբախտ կենսագրությունը՝ համեմելով այն հումորով, կատակներով, ծիծաղաշարժ երկխոսություններով: Այնուամենայնիվ վերջաբանը ողբերգական է։ Իտալացի հայտնի դրամատուրգ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վինչենցո Սալեմեի «...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» պիեսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը հյուրընկել է ներկայացման երեք գլխավոր դերակատարներից երկուսին` Վարշամ Գևորգյանին ու Ստեփան Ղամբարյանին:

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը Երևանում


Շողեր Սարգսյան, Հարություն Անդրեասյան
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Արցախի միակ թատրոնն է, որ շարունակում է գործունեությունը Երևանում: Թատրոնը չունի սեփական դահլիճ և փորձասենյակներ, բայց շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել, փառատոնների մասնակցել, ավելին` մրացանակներ ստանալ: Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեության, Երևանում նոր կյանք կառուցելու, նոր տուն հիմնելու դժվարությունների և հաղթանակների մասին «Արտֆոկուսում» պատմել են դերասաններ Շողեր Սարգսյանն ու Հարություն Անդրեասյանը:

Սամվել Ղազարյան. Արարման ուղին


Ցուցահանդես նվիրված Սամվել Ղազարյանի ծննդյան 75-ամյակին
Քանդակագործ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրային և թեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ: Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարդկային գաղափարները: Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է «Սամվել Ղազարյան. Արարման ուղին» ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին: «Արտֆոկուս»-ում արվեստաբան Անահիտ Մարգարյանը զրուցել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի հետ:

«Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը


«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակները գրառվել են 1873 թվականից սկսած: Առավել հայտնի է այդ տարբերակների հիման վրա 1939 թ․ ստեղծված համահավաք բնագիրը։ Քչերը գիտեն, որ բացի այս համահավաք բնագիրը տարբեր ժամանակներում ստեղծվել են ևս երկու նմանատիպ բնագրեր, իսկ չորրորդ բնագիրը կհրատարակվի 2025 թվականին: Հեղինակը գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանն է: «Արտֆոկուսում» Հայկ Համբարձումյանը ներկայացրել է «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների տիպաբանական քննության, էպոսին վերաբերող իր մենագրությունների և նոր համահավաք բնագրի առանձնահատկությունների մասին։

Հարություն Արզումանյանի գործունեությունը


Հարություն Արզումանյանը Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի թատրոնում ամիսը 10-15 համերգ ու ներկայացում է ղեկավարում: Նա գործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ, հնչեցնում Հայաստանում հազվադեպ կատարվող ստեղծագործություններ: Դիրիժորի գործունեության և երաժշտական հետաքրքրությունների, կայացման ուղու և ոլորտում առկա խնդիրները «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը քննարկել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ:

Տաթևիկ Շախկուլյան


Կոմիտասի թանգարան-ինստիգտուտը տասը տարեկան է
1969 քննարկվել է Կոմիտասի թանգարան ստեղծելու անհրաժեշտությունը, սակայն միայն տասը տարի առաջ` 2015 թվականին իր դռները բացեց բանահավաք, երաժշտագետ, կոմպոզիտոր, կատարող, խմբավար, երգիչ և բանաստեղծ Կոմիտասի ժառանգությունը հասարակությանը ներկայացնող թանգրան-ինստիտուտը: Տասը տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտում ձևավորվել է երաժշտագիտական գրադարանը, գիտական կենտրոնը, համերգադահլիճում անցկացվել են համերգային երեկոներ և կրթական ծրագրեր։ Բացվեել են բազմաթիվ ժամանակվոր ցուցադրություններ, հրատարակվել Կոմիտասին նվիրված գրքեր և հոդվածներ: Թանգարան-ինտիտուտի կարևորագույն ձեռքբերումների, հոբելյանի շրջանակում սպասվող միջոցառումներն ու թանգարան-ինստիտուտի զարգացման ծրագրերը «Արտֆոկուսում» ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Շախկուլյանը։

Հարություն Խաչատրյանը 70 տարեկան է


Լրացել է Ռեժիսոր, վավերագրող, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի 70-ամյակը: Անահիտ Մարգարյանը ռեժիսորի հետ զրուցել է կինոմիությունում կատարված աշխատանքի, կինոդպրոցի ստեղծման ծրագրի և կինոյի մասին:

Նոր տենդենց․ կերպարվեստի արդյունաբերություն


Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել ժամանակակից կերպարվեստը կիրառական արվեստի նմուշների` շարֆերի, զարդերի, դիզայներական հագուստի վերածող ընկերությունները: Ձևավորվող այս արդյունաբերությունն ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանում: Ինչպե՞ս են կիրառական արվեստ արտադրող ընկերությունները դիրքավորվում շուկայում և ի՞նչ դերակատարում են ունենում ժամանակակից արվեստի ստեղծման գործընթացներում: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» զրուցել է «Արտույտ» ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանի և «ԼԱՎարտ» ընկերության հիմնադիր Լուսինե Ավդալյանի հետ:

Վաչե Շարաֆյան


«Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի» բացման համերգը կնշանավորվի Վաչե Շարաֆյանի «Շնորհալի, աղօթական» սինֆոնիայի պրեմիերայով, որն ընծա է Սբ․Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Պրեմիերային ընդառաջ` «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ:

Սերժ Ավետիքյան


«Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի չորրորդ թողարկումը Հայաստանում. «Արտֆոկուս»-ում Սերժ Ավետիքյանն է

Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ արդեն 3 տարի է գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»:  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս արվեստանոցը կհամախմբի 25 երիտասարդ դերասանների, և հնարավորություն կընձեռի նրանց ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ արտիստների աշխատանքի մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի և կինոյի ավանդույթներին և միտումներին: Ծրագրի ավարտին տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Ֆրանսիայում։ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի», ինչպես նաև թատրոնի և կինոյի այլ նախագծերի մասին «Արտֆոկուսում» պատմել է Սերժ Ավետիքյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:
 

Կրոնի ու մշակույթի փոխազդեցությունները


Սուրբ Ծնունդը, Խաչելությունն ու Հարությունը, քրիստոնեական մշակույթի առանցքային թեմաներն են շուրջ 2000 տարի։ Բոլոր ժամանակների ամենանշանակալի պատմական այս իրադարձությունները դարեր շարունակ վերապատմվում են հոգևոր և աշխարհիկ երաժշտության, կերպարվեստի տարբեր ուղղությունների, թատրոնի, կինոյի միջոցով։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն է, որն անդրադարձել է արվեստում քրիստոնեության դրսևորումների, կրոնի և մշակույթի փոխազդեցություններին։