Վարդգես Ուլուբաբյանը 44-օրյա պատերազմից հետոՀեռուստաօպերատոր, ծննդով արցախցի Վարդգես Ուլուբաբյանը 1989 թվականին ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությանը, բազմաթիվ անգամ վիրավորվել է։ Ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ում՝ որպես քաղաքական բաժնի ավագ սպա, մասնակցել է մամուլի ծառայության և «Գոյամարտ» ծրագրի ստեղծմանը։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռազմի դաշտում է եղել։ Բռնի տեղահանումից հետո նա Արցախում թողել է հայրական տունը, իր ձեռքերով կառուցած առանձնատունը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: |
|
Վահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմից հետոՎահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմը սկսելվուց ընդամենը օրեր առաջ էր Ռուսաստանից Հայաստան Վերադարձել: Եղբայրը ժամկետային զինծառայող էր: Վահեն՝ որպես կամավոր, մեկնեց պատերազմ։ Եղբայրները ռազմի դաշտում այդպես էլ չհանդիպեցին: Թեժ մարտեր, Բաքվում գերության երկար ու ձիգ 50 օրեր և վերադարձ։ Այսօր եղբայրները տանն են: |
|
Հայկ Թորոսյանը 44-օրյա պատերազմից հետոԱպրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանը գանգուղեղային բարդ վնասվածք է ստացել Մարտակերտում: Ինը տարվա հեռավորությունից Հայկը նորովի է նայում իր անցած դժվարին ուղուն, փորձում վերհիշել մանրամասներ այդ չարաբաստիկ օրվանից և հետագա ամիսներից ու տարիներից: Գեղարվեստական լուսանկարչության ու օպերատորի մասնագիտությունը մնաց անցյալում: Երկարատև բուժումներից հետո ընդունվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, սովորեց տարբեր ծրագրեր, որպեսզի հոգա իր կարիքներն ու սատարի ընտանիքին: |
|
Բենիամին Պողոսյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը ծննդով գյումրեցի է։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՊԲ-ի Մատաղիսի զորամասում էր: Ամիսներ առաջ իրենց զգուշացրել էին վերահաս պատերազմի մասին: Հոգեբանորեն պատրաստ էին: Հոկտեմբերի 2-ին Թալիշում ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորվեց ոտքերի հատվածում: Դեռ չէր հասցրել հասկանալ իր վիճակի լրջությունը, երբ երկրորդ անգամ վիրավորվեց կասետային զենքի հարվածից։ Հետո էր իմացել, որ 12 ընկերները զոհվել են և միայն ինքն է կենդանի մնացել: 13 վիրահատություն է տարել Բենիամինը, երկար վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը։ Իսկ կնոջ հետ ծանոթացել է Այրվածքաբանական կենտրոնում։ Կամավոր հիմունքներով հիվանադանոցում վիրավոր զինվորներին օգնող Լուսինեն նոր կյանք է պարգևել նրան։ |
|
Մանուկ ԱբեղյանՄանուկ Աբեղյանը մեծանուն այն եզակի գիտնականներից է, ով ոչ միայն ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլեւ դասավանդել և ղեկավարել այն։ Մեծ հայագետն իր կոթողային աշխատությունների մեծ մասը կամ գրել, կամ մտահաղացել է ճեմարանական շրջանում։ Աբեղյանը մինչև կյանքի վեջին օրը չի խզել շփումները Մայր Աթոռի հետ: Ավելին՝ նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։ |
|
Հայ գրականության օտարազգի հերոսները․ մաս 2Խորհրդահայ ու Նորագույն գրականության մեջ օտարազգի հերոսներն ավելի լիարյուն են, ներկայացվում են տարբեր կողմերից ու հոգեբանական խորությամբ, արտացոլում ժամանակաշրջանի գաղափարախոսությունը նաև նոր ժամանակների իրողությունները։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ։ |
|
Հրաչյա ԱճառյանՀրաչյա Աճառյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում կարճ ժամանակ է դասավանդել, սակայն այդքանն էլ բավական էր, որ մեծ հետք թողներ հոգևոր կրթարանի հետագա գործունեության վրա: Հայ մեծագույն լեզվաբանը ստեղծել է մի քանի լեզուների ուսուցման մեթոդաբանություն: Նա հալածվել է ստալինյան բռնությունների շրջանում: Դեռ մանկուց մի աչքի տեսողությունը կորցրած գիտնականը ստեղծել է հիմնարար կոթողային աշխատություններ, կատարելով մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք: |
|
Նոր տենդենց․ կերպարվեստի արդյունաբերությունՎերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել ժամանակակից կերպարվեստը կիրառական արվեստի նմուշների` շարֆերի, զարդերի, դիզայներական հագուստի վերածող ընկերությունները: Ձևավորվող այս արդյունաբերությունն ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանում: Ինչպե՞ս են կիրառական արվեստ արտադրող ընկերությունները դիրքավորվում շուկայում և ի՞նչ դերակատարում են ունենում ժամանակակից արվեստի ստեղծման գործընթացներում: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» զրուցել է «Արտույտ» ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանի և «ԼԱՎարտ» ընկերության հիմնադիր Լուսինե Ավդալյանի հետ: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 189-րդԵրևանի Հակոբ Օշականի անվան 172-րդ հիմնական դպրոցի մարիոնետների թատրոնի ղեկավար Մարո Ասլիկյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է խմբակի դերը երեխաների կրթության գործում, թատրոնի ձեռքբերումներն ու նոր ծրագրերը։ |
|
Հուշարձանագետ Աշխարհբեգ Քալանթարի 140-ամյակի առիթով Պատմության թանգարանում բացվել է ցուցադրությունՊատմության թանգարանում ցուցադրված է այն փաստաթուղթը, որով փորձում է փրկել Երևանի Կաթողիկե եկեղեցին։ Նա Ալեքսանդր Թամանյանի հետ նամակ է գրում քաղաքային իշխանություններին և կրթության նախարարությանը բողոքելով Երևանի ամենակարևոր հուշարձաններից մեկի` Պողոս-Պետրոս եռանավ բազիլիկի քանդման դեմ: Քալանթարը շուրջ վեց հազար հնագիտական իր է Արեւմտյան Հայաստանից տեղափոխել Արևելյան Հայաստան, երբեմն զենքը ձեռքին, կրակի տակ: |
|
Հայոց Հայրապետի օրհնությամբ ու հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագՆորին սրբության հանդիսապետությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը մատուցել է Սուրբ Պատարագ։ Ամեն տարի Հայոց բանակի կազմավորման տոնին մոտ կիրակի օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Սուրբ պատարագ, ապա կատարվում Հանրապետական մաղթանք: Պատարագիչ քահանան հորդորել է միասին աղոթել զինված ուժերի համար, խորհրդածել բանակում ծառայող նվիրյալ սպաների, զինծառայողների անձնազոհ սիրո և առաքելության մասին: |
|
Հայ գրականության օտարազգի հերոսները․ մաս 1Հայ հեղինակները տարբեր ժամանակներում ստեղծել են օտարազգի հերոսների կերպարներ, նրանց ձոնել բանաստեղծություններ: Հայ միջնադարյան և նոր գրակականության մեջ, այդ հերոսները որոշակիորեն կաղապարված են, սակայն այդուհանդերձ բացահայտում են օտարի նկատմամբ մեր վերաբերմունքի նրբերանգները։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |