
Արմավիրի թեմի Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները տոնի առթիվ խաչերթի են մասնակցել: Ներհամայնքային խաչերթ Արտիմետի հովվությունում առաջին անգամ է կազմակերպվել, չնայած ուխտագնացություններ դեպի նշանավոր սրբավայրեր միշտ են գնում: Խաչերթի մասնակիցներն աղոթքներով, շարականների երգեցողությամբ քայլել են դեպի Տարոնիկ գյուղ: Առիթը ոչ միայն Հրեշտակապետաց և ամենայն երկնային զորաց տոնն էր, այլև Տարոնիկի Սուրբ Զորաց մատուռի օծման տարեդարձն ու ուխտի օրը:
2025-11-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ