Արտաշես Ամիրյանի ոտքերը ցրտահարվել են Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի դիրքերում։ Ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը։ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պատահական հանդիպումից հետո Վեհափառը նրան առաջարկել է իր օժանդակությամբ մեկնել Հնդկաստան՝ պրոթեզավորման: 2020 թվականից ի վեր Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում, վերականգնում կյանքի որակը:

2025-12-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ