Թորոս Թադեւոսյանի զավակները Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության՝ հայ որբերին նվիրված հատվածում միանման հագնված երեխաների խմբանկարներում փորձել են իրենց հորը գտնել: Ցեղասպանությունից փրկված հարյուրավոր հայ երեխաների հետ Թորոս Թադեւոսյանը հայտնվել է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անթուրայի որբանոցում, որը Ջեմալ փաշայի հրամանով հատուկ հայ որբերի համար է բացվել: Նրա կարգադրությամբ թուրք գրող, ֆեմինիստ ու պանթուրքիստ Հալիդե խանումը ստանձնել է հայ երեխաների բռնի կրոնափոխությունն ու թրքացումը: Չնայած թուրքերի ջանքերին, երեխաներից շատերը պահպանել են մայրենի լեզուն և կրոնը:

 
2025-05-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ