
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանություն հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և հայոց ցեղասպանության հնդեպ մասնագիտական հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Մրցույթն կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։
2025-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ