Արարատի բնակիչները օրն սկսել են սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տոնական պատարագով: Միագմբեթ, սև և նարնջագույն տուֆից կառուցված սուրբ Ամենափրկիչը քաղաքի միակ աղոթատեղին է, որի կառուցման աշխատանքներն ավելի քան 10-ը տարի են տևել: Եկեղեցուն կից նաև մոմավառության սրահ և հովվատուն է կառուցվել, որն առաջիկայում կծառայի նաև երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի գործունեության համար: Բարեկարգ և կանաչապատ է նաև եկեղեցու ամբողջ տարածքը:

2024-06-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ