Հովհանավանքում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դպրության տվչության կարգ է կատարել: Տեղերի, Օշականի, Ապարանի, Մուղնու, Բյուրականի, Աշտարակի, Հովհաննավանքի, Թալինի և Կոշի եկեղեցիներում ծառայող 25 սպասավորներ նվիրապետական աստիճան են ստացել։ Դպրական աստիճանը եկեղեցու նվիրապետական փոքր աստիճանն է համարվում։ Դպիրը եկեղեցու դուռն է բացում, կարգ ու կանոն հաստատում աղոթատանը, մոմակալ բռնում, Աստվածաշունչ ընթերցում։

 
2024-06-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ