ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Ս. Էջմիածնի մայր տաճարի առանձին մոմավառության սրահը և կաթողիկոսաց դամբարանի շինարարությունը մոտենում է ավարտին: Վերաօծվել է Սյունյաց թեմի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին: Հոմսի ազգային Սահակյան վարժարանում բացվեց 2023-2024 ուսումնայան տարեշրջանը: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Բեռլինում «Հանուն խաղաղության՝ երկխոսության և աղոթքի» 37-րդ միջազգային հավաքին ներկայացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Արցախում ստեղծված վիճակը: Ֆրանցիսկոս պապը հետաքրքրվել Հայաստանի ներկա կացությամբ և ասել, որ աղոթում է Հայաստանի համար։ Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տոնն է:

 
2023-09-15T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ