Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանին հաղթահարելու դժվարին փորձությունը։

 
2024-05-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ