Փետրվարի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին։ Հայոց հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պարգևելով խաղաղ ու ապահով օրեր:

 
2023-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ