Առաջիկա շաբաթվա մշակութային իրադարձությունները՝

Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Մուսա լեռան 40 օրը վեպի հիման վրա բեմադրված հերոսապատումը։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։
Սիմֆոնիկ նվագախումբը կոմպոզիտորների միության հետ ներկայացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կկայանա Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Նռան գույնը» խորագրով հայ-ֆրանսիական պարային ներկայացում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա անվանի դաշնակահար Սերխիո Տիեմպոն։
ՀԲԸՄ-ում կցուցադրվի Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը։
Տեղի կունենա ճարտարապետ Անդրեյ Իվանովի «Կոնդ՝ ներքևից անդին» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվում է «Փնտրելով Խուլի տունը» կրթական ծրագիրը։
 

2024-03-10T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ