Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները պետք է հանձնեն գրավոր քննություն Հայոց լեզու առարկայից, և Հայոց պատմություն և հայ գրականություն առարկաներից բանավոր քննություն: Հարցազրույցի միջոցով կստուգվեն նաև երաժշտական և քրիստոնեական գիտելիքները:

 
2024-05-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ