Հայ եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարավեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի անկախության տոնի առթիվ։ Ամենօրյա աղոթքներով օրհնվում է մյուռոնի ձիաթյուղով լի կաթսան: Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Թավադրոս Երկրորդի օրհնությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: Խաչվերացի տոնին ընդառաջ վերաբացվել է Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություն: Այն առաջին խաչքարն է, որ կանգնեցվում է Ֆինլանդիայում, և նվիրված է հայ֊-ֆիննական բարեկամությանը։

 
2023-09-04T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ