Կիրակի, Մարտ 28, 2021

 
Ծաղկազարդի տոնական պատարագից հետո եկեղեցիները շարունակում են մարդաշատ մնալ, հավատացյալները երեկոյան ժամերգության ընթացքում մասնակցում են մեկ այլ խորհրդավոր արարողության, որ կոչվում է Դռնբացեք:  
2021-03-28
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է նաև Մանուկների օրհնության օր: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է երեխաների օրհնության կարգ: Մեր նկարահանող խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր:  
2021-03-28
 
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցին Մասյացոտնի՝ նոր հռչակված թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Այստեղ էր նաև թեմի առաջնորդը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մարդիկ հավաքվել էին մասնակցելու անդաստանի կարգին, Ծաղակազարդի պատարագին և մանուկների օրհնությանը:  
2021-03-28
 
Վաղ առավոտից Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակը մարդաշատ էր: Հավատացյալներն ուռենու ճյուղերը դրել էին խորանին մոտիկ, որ ծիսակատարությունից հետո օրհնված ճյուղերով տուն վերադառնան:  
2021-03-28
 
Սուրբ Գայանե վանքի բակում սպասում են Ամենայն հայոց հայրապետին. տոնական օրը սկսվում է անդաստանի կարգով, Նորին սրբությունը նախ օրհնում է աշխարհի 4 կողմերը՝ Տիրոջից բերրիություն ու խաղաղություն հայցելով, ապա օրհնում է նաև ուռենու ճյուղերը:  
2021-03-28
 
Դեռ Ծաղկազարդի նախորդ օրվանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում և երիցատան մոտ տիկնանց միության անդամները սկսել էին տոնական պատրաստություններ տեսնել:  
2021-03-28