Երկուշաբթի, Ապրիլ 5, 2021

 
Ապրիլի 5-ին`Ս. Հարության տոնին հաջորդած ննջեցյալների հիշատակության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
2021-04-05
 
Զատկական պատարագը Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Տոնական պատարագին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ տիկնոջ հետ, եկեղեցու բարերարներ և բազմաթիվ հավատացյալներ։
2021-04-05
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի ուղեկցությամբ: Պատգամավորը ողջ Ավագ շաբաթ ապրել է Հայաստանում և Սուրբ Հարության տոնը նշել հայ ժողովրդի հետ: Հայրապետական պատարագին նա Երևանի Ս....
2021-04-05
 
Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 11-ին, Մաշտոցյան մատենադարանից դուրս կբերվի Շուրիշկանի խնդրակատար ավետարանը և կտարվի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:  
2021-04-05
 
Ապրիլի 4-ին մեր տիրոջ սուրբ Հարության տոնը նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում` Թբիլիսիում, Ռուսթավում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլում, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում: Եկեղեցիները բազմամարդ էին թե՛ ճրագալույցի երեկոյան` նախատոնակի պատարագին, թե՛ տոնի օրը:  
2021-04-05