«Մենավոր Բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Վեպում առանձնակի շեշտադրված են Խնուսի ինքնապաշտպանությունը, ջարդը և տեղահանությունը։
2021-04-23 Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին: Տիկին Վարդինե Օհանյանին ուղեկցում էին երկու երկրների դեսպանները` Մայա Դաղերը և Վահագն Աթաբեկյանը: 2021-04-23 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդես: Առանցքում Հաղպատի և Սանահինի վանքերն են: Ըստ ավանդության, Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: 2021-04-23 Ապրիլի 23-ին Պռոշյան համայնքում կատարվեցին հողօրհնեքի և հիմնարկեքի արարողություններ: «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակների առաջնային նպատակն է զինվորներին և զինհաշմանդամներին օգնել հաղթահարել պատերազմի պատճառած հոգեկան վնասները, նոր մասնագիտություն սովորել, աշխատանք գտնել:
2021-04-23 Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 23-ին տիկին Ֆերնանդեսին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:
2021-04-23 Մայր Աթոռի միաբանությունից Մանվել սարկավագ Սարգսյանը կձեռնադրվի աբեղա: Սարկավագը Դադիվանքում օծված առաջին հոգևորականը կդառնա: Երկու ամիս առաջ նա արդեն ծառայության էր նշանակվել արցախյան նշանավոր վանքում: Ձեռնադրությունից առաջ Մանվել սարկավագը Հայոց հայրապետի օրհնությունը ստացավ:
2021-04-23 Եռամսյա դասընթացը թեմում գործող կիրակնօրյա դպրոցները վերածրագրավորելու նպատակով է անցկացվում: Ավարտին գործարկվելու է մեկ ընդհանուր ծրագիր բոլորի համար: Նախատեսվում է նաև ստեղծել նոր կիրակնօրյաներ, որոնք կցված կլինեն թեմի համայնքային եկեղեցիներին: 2021-04-23 |