Երկուշաբթի, Հունվար 8, 2024

 
Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում տոնական պատարգը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Սրբազանը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը: Կատարվեց Ջրօրհնեքի կարգ:  
2024-01-08
 
Ս. Պայծառակերպություն մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը:  
2024-01-08
 
Բազմավաստակ սրբազան հայրը հուղարկավորվեց Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:  
2024-01-08
 
Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: Կատարվեց ջրօրհնյաց կարգ, խաչի կնքահայրը բարերար Անդրե Կիսաջիկյանն էր:  
2024-01-08
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 6-ին տեղի ուենացավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր և Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգը ղեկավարում էր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
2024-01-08