Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: 2024-03-18 Հայ ուխտավորները Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության երկրներից` Իտալիայի և Բելգիայի համայնքներից, ինչպես նաև Լեհաստանից, ուխտագնացության են գնացել Նեապոլ՝ Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցում խոնարհվելու Հայոց առաջին Հայրապետի մասունքներին և միասին մասնակցելու տոնական Սուրբ Պատարագի։ Ուխտավորները... 2024-03-18 Մայր Եղիսաբեթի և հոգևորականների գլխավորությամբ միանձնուհիները այցելել են Արագածատոնի թեմի Ղազարավան գյուղում հաստատված արցախցի ընտանիքին։ Նրանք այս գյուղում հաստատված արցախցի ընտանիքներին իրենց խնամքի և ուշադրության կենտրոնում են պահում, օգնում են և աջակցում։ Այցի ընթացքում Տ. Եղիշե քահանա... 2024-03-18 Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է փակ պատարագ։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է գալստյան, որովհետեւ հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը և խորհրդանշում տիրոջ երկրորդ գալուստը։
2024-03-18 |