Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
27 |
28 |
29 |
30 |
3 |
||
|
|
|
|
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ...
Սեպտեմբեր 19-ից հետո, երկու ամսվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Արցախից բռնի տեղահանված 167 հիվանդ է բուժվել: Մեծ մասին վիրահատել են: Արցախցիներին ուղղված առողջապահական ծրագրերի համար հիմնական միջոցները հատկացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը:
Հայ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է դեկտեմբերի 2-ին: Այդ օրը Սուրբ Էջմիածնի գանձատնից դուրս կբերվի Սուրբ Գեղարդը և կտարվի Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ - մկրտարան:
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան» Թուֆայան հայորդյաց տունը հյուրընկալել էր Մայր Աթոռի ու ՀԲԸՄ հովանու ներքո գործող 8 հայորդյաց տների շուրջ 280 սաների: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց երեխաներին:
|
Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին:
|
|
5 |
6 |
7 |
9 |
10 |
||
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Ս. Էջմիածնից բերվել էր Ս. Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար:
Ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան...
Դեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում:
|
|
|
|
Հայաստանի պատմության թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Հավերժի վավերագրություն, Արցախ» խորագրով էր: Խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները:
Մաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն...
Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին:
Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը:
Հայաստան է այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը՝ աջակցության ծրագրեր մշակելու արցախցի ընտանիքների համար: Նյու Յորքի Ս. Մարկոս տաճարում հոգևոր համերգից ստացված հասույթը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` օգնելու արցախցիներին: Լատվիայի համալսարանում ներկայացվել է Ս. Ներսես Շնորհալու...
|
|
|
12 |
13 |
14 |
17 |
|||
Դեկտեմբերի 8-ին Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի հայ եկեղեցական համայնքում տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը: Գերարդսբերգեն քաղաքում հայ եկեղեցական համայնքը հիմնադրվել է երկու ամիս առաջ, և կիրակնօրյա դպրոցը համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար է:
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի Ս. Գևորգ եկեղեցու վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած...
Արևելագիտության պապական ինստիտուտում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանի 850-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի բացումը։ Մասնակիցներին ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:
Ալեքսանդրա Քսանթակիսը նոյեմբերի 30-ին մտահոգություն է հայտնել «...հայկական պատմական, մշակութային և կրոնական կարևոր վայրերի և օբյեկտների շարունակական ոչնչացման և յուրացման, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված խեղաթյուրման, հայերի նկատմամբ...
|
|
|
|
Ձմեռնամուտի կամ Սուրբ Հակոբի շաբաթապահքին հաջորդում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության տոնը: Դեկտեմբերի 16-ին մեր եկեղեցին կնշի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ մայր եկեղեցու կամարների ներքո Արցախին նվիրված համերգային երեկո անցկացվեց: Հնչեցին հոգևոր երգեր՝ թեմապատկան «Երիտասարդաց Ձայն» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր նաև հանգանակություն Արցախի ժողովրդին օգնելու նպատակով...
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը դրամական աջակցության ծրագիր է իրականացնում արցախահայերի համար:
Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքները կբերվեն Մասյացոտնի թեմի չորս եկեղեցիներ՝ Ներքին Դվին, Մրգավան, Բուրաստան և Արարատ գյուղերի Սուրբ Հակոբ եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը։
|
Երանաշնորհ հայրապետի մասունքը, ամփոփված խաչ-մասունքարանում, Մայր Աթոռին է ընծայաբերել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մասունքը Ս․ Էջմիածին բերեց Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
|
|
19 |
20 |
21 |
23 |
24 |
||
Փոքրիկ, բայց խոսուն և պատկերավոր ցուցադրությունում ներառված են բացառիկ ձեռագրեր, որոնցում Սուրբ Ծննդյան տեսարանն է՝ հայ պատկերագրությանը բնորոշ առանձնահատկություններով:
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց աթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց Արևելյան թեմի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանին, որը ԱՄՆ Ֆորդհամի համալսարանում աստվածաբանական գիտությունների դոկտորի կոչման է արժանացել:
Այս տարի դեկտեմբերի 16-ին մեր եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի տոնը: Այդ առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասյացոտնի թեմի Ներքին Դվին, Մրգավան, Բուրաստան, Արարատ գյուղերի Սուրբ Հակոբ եկեղեցիներ բերվեց սրբի մասունքարանը: Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում հոգևոր դասի հետ ներկա էր նաև թեմի առաջնորդ...
Արցախահայերի համար Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի դրամական աջակցության ծրագիրը շարունակվում է, բաժնի աշխատակիցները պարբերարաբար այցելություններ են կատարում տարբեր ընտանիքներ, ծանոթանում մարդկանց հոգսերին, խնդիրներին:
|
|
|
|
Դեկտեմբերի 21-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում տեղի ունեցավ կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։
Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաների հերթական խումբն ավարտեց վերապատրաստման դասընթացը։ Քահանաները երեք շաբաթ ապրել են Մայր Աթոռում, դասընթացների մասնակցել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, շփվել վանքի միաբանության հետ: Դասընթացի ավարտին քահանաների հետ հանդիպեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց...
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանը դեռևս 2020 թվականին է արցախցի ընտանիքների ապաստանել: 2023թ․ բռնի տեղահանությունից հետո այս հարկը կրկին արցախցի ընտանիքների է ընդունել: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի իրականացրած դրամական ծրագրի շահառուն է նաև այստեղ հաստատված, 4...
Ղափամայի ավանդական տոնը Թբիլիսիում հայոց թեմի և համայնքի ամենաժողովրդական միջոցառումներից է, որին մասնակցում են թեմական բազմաթիվ կառույցներ:
|
|
|
27 |
28 |
30 |
31 |
|||
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո Մայր Աթոռ է վերադարձել կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Հայր սուրբը, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ հայրապետի օրհնությամբ,...
Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ժամանած աստվածաբաններ, բանասերներ, արվեստաբաններ, պատմաբաններ:
Դեկտեմբերի 25-ին՝ սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի 11 սաներ սարկավագական աստիճան ստացան: Ձեռնադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ձեռնադրող հոգևորականը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր:
Նորաստեղծ հիմնադրամի նպատակն է առաջարկել հոգևոր-հոգեբանական վերականգնման ծրագիր նրանց, ովքեր կցանկանան փարատել դժվարին ժամանակների տագնապն ու անհանգստությունները:
2023թ. հուլիսի 15-ից Գեղարքունյաց թեմի և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցաբար, Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար համայնքների շուրջ 200 երեխաների համար ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը կազմակերպել է պարի դասընթացներ: Նրանց անդրանիկ...
Արագածոտնի թեմի տարբեր բնակավայրերի շուրջ 200 երիտասարդներ, քահանա հայրերի ու թեմակալ առաջնորդի հետ միասին աղոթում են հայրենիքի խաղաղության, բարօրության համար: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տեղի է ունենում թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը:
|
Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին: Սարկավագները Հայոց հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ: Նորին Սրբությունը շնորհավորեց և իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող...
Դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռի մատենադարանում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքին: Բանախոսներն էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս...
|
|
|
Վանաձոր քաղաքում հաստատված արցախցի տասնյակ փոքրիկներ ու դպրոցականներ Գուգարաց թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների դահլիճում հնարավորություն ունեցան դիտելու Վանաձորի տիկնիկային թատրոնի ամանորյա ներկայացումը:
Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին Մոսկվայի հայոց Ս․Պայծառակերպություն մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի, Տվերի, Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր...
ԱՄՆ հայոց Արևելյան թեմում Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարի կամավորները եկեղեցու սրահում տոնական նախաճաշի են հրավիրել ամենակարիքավոր մարդկանց՝ անտուններին և նեղության մեջ գտնվողներին: Արևմտյան թեմում թեմակալ առաջնորդն այցելել է Կալիֆոռնիայում գտնվող տարեցների խնամքի «Արարատ» տուն: Կանադայի հայոց...
|
|
|