Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
26 |
27 |
28 |
29 |
2 |
||
|
|
|
|
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է հանգստյան ժամերգության։ Մեծ Պահքի ժամանակ Հանգստյան ժամերգությունը տեղի է ունենում ամեն ուրբաթ՝ երեկոյան: Ժամանակին եկեղեցու հայրերը սահմանել են այն որպես օրվա վերջին ժամերգություն, դրա համար էլ կոչվել է հանգստյան:
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացել է Աստվածաշնչի վերաբերյալ բանախոսություն, որին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ։ Նրանց սոցցանցի էջով հրավիրել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա տարեսկզբից սկսել է «Սուրբ գիրքը մեկ տարում»...
Տնտեսի կիրակին խորհրդանշում է, որ մի օր գալու է Աստծու առաջ հաշիվ տալու ժամանակը։ Ղուկասի ավետարանում ներկայացված առակը հնարամտության, բարեգործության, ողորմածության մասին է: Հիսուսն ասում է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Ավետարանում մամոնան անիրավ է համարվում, քանի որ շատ անգամ...
Վատիկանում նշվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի տիեզերական վարդապետի տոնը Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանությունում հին տոմարով նշվել է Տեառնընդառաջի տոնը Ամստերդամի «Սուրբ Հոգի» Առաքելական եկեղեցին նախաձեռնել է Սուրբ Գրքի սերտողության դասընթաց
|
|
Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատացյալների ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մասնակցել է պատարագի։ Եկեղեցական տոնացույցով պահքի 4-րդ կիրակին ավետարանական առակի խորհրդով կոչվում է «Տնտեսի»։ Այս առակի պատգամն է՝ հնարամտությունն ու ճարպկությունը պետք է ծառայեն աստվածային...
|
5 |
6 |
7 |
9 |
10 |
||
Հայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նորոգվելու ու բարեկարգվելու է ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը։ Հատկացվել է 150 հազար դոլարին համարժեք դրամ, որից 65 հազարը տրամադրում է...
Ցուցահանդեսը նվիրված է Մատենադարանի 65-ամյակին և նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է աշխարհում հայերեն ձեռագրերի ամենախոշոր հավաքածուն։ Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ է ստացել 65 տարի առաջ։ Ցուցադրության նմուշներից մեկը հենց այդ փաստաթուղթն է, որի կողքին` կառույցի առաջին...
Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում տեղի է ունեցել «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է Մայր տաճարը պատկերող նկարիչների ավելի քան 60 աշխատանք։ Հեղինակը Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա օգտվել է թանգարանների արխիվներից...
|
|
|
|
Դատավորի կիրակիին նախորդող ուրբաթ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն։ Մասյացոտնի թեմի քահանաներն ու համայնքի անդամները հավաքվել են միասնական աղոթքի։ Արդեն երկրորդ տարին է, որ Պահքի շրջանում Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր:
Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց հայրապետն ասել է, որ դժվարին...
Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ...
Պոլսում կայացել է «Լուսավորիչ» դպրաց դաս երգչախմբի 95-ամյակին նվիրված համերգ։ «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը երգում է պատարագների և կարևոր եկեղեցական տոների ժամանակ։ 95 տարի առաջ ստեղծված Լուսավորիչ երգչախմբում անընդհատ սերնդափոխություն է կատարվել, երիտասարդ երգիչներից շատերի ծնողները կամ...
Այս կիրակին՝ Մեծ պահքի 5-րդ կիարկին, կոչվում է դատավորի։ Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը։ Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթելու մասին է:
|
|
|
12 |
13 |
14 |
17 |
|||
Տեղի է ունեցել Բելգիայում, Հոլանդիայում, Իտալիայում և Իսպանիայում ծառայող հոգևորականների հավաք:
Անտվերպենի հայ երիտասարդները ուխտավորաբար այցելել են Գերարդսբերգենի Հայ Առաքելական Եկեղեցու Համայնք:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով մարտի 6-ին Մեծ Պահքը կիսվել է
Միջինքի օրը...
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության գրասենյակում կազմակերպված մեկօրյա դասընթացին բանախոսները ներկայացրել են Փափուկ հմտությունների, թիմային աշխատանքի, հաղորդակցման կարողությունների, առաջնորդության քրիստոնեական ակունքները։
«Հայկական համալսարան» կրթական ծրագրի ուսանողները և դասախոսները ճանաչողական այցով հյուրընկալվել են Արագածոտնի թեմում։ «Հայկական համալսարանի» շուրջ 150 մասնակիցներ ստացել են ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ «Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի ծրագիրն է, որի նպատակը ակտիվ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին...
|
|
|
|
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հրավերով Օքսֆորդի համալսարանում ելույթ է ունեցել Արման Թաթոյանը։ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը Նյուջերսիի Սենտ Ալֆոնսո կենտրոնում մասնակցել է թեմի հոգևոր հայրերի հավաքին: Երուսաղեմի հայոց պատրիարքությունում նշել են Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի...
Գեւորգյան հոգեւոր ճեմարանում մագիստրոսական ավարտաճառերի համար հեղինակները ընտրել են խիստ կարեւոր թեմաներ։ Աշխատանքներից մեկը նվիրված է եղել Հակոբոս Տյառնեղբոր ընդհանրական թղթում արտահայտված սոցիալական թեմաներին: Մեկ ուրիշ սան ուսումնասիրել է Հովհաննու ավետարանի 21-րդ գլուխը, հետազոտել՝ Հովհաննեսի և...
Հոգևորականների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և ուսուցիչների համար Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը ՀԵՀԵՄ գրասենյակում նախաձեռնել է «Ամոքում ապրելու համար» թեմայով դասընթացներ։ Այն կտեւի մինչեւ մարտի 20-ը։ Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին ստեղծված բարդ իրավիճակը ծրագիրը...
Ամեն տարի մարտի 16-ին ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի սրբավայրեր։ Վերջում ուխտավորները սովորաբար հասնում են Խոր Վիրապ։ Այս տոնը Մեծ պահքի շրջանում հիշատակվող եզակի տոներից է։ Այդ օրը բացվում է եկեղեցու խորանի վարագույրն ու մատուցվում է բաց պատարագ:
Եկեղեցին գալստյան է կոչում Մեծ պահքի 6-րդ կիրակին։ Այդ օրը եկեղեցին հիշատակում է Փրկչի առաջին գալուստը և անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Առաջին անգամ Տերը եկավ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, երկրորդ անգամ կգա՝ որպես ահեղ Թագավոր: Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու...
|
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը: Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ գնացել են Խոր Վիրապ:
|
|
19 |
20 |
21 |
23 |
|||
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը:
Մայր Եղիսաբեթի և հոգևորականների գլխավորությամբ միանձնուհիները այցելել են Արագածատոնի թեմի Ղազարավան գյուղում հաստատված արցախցի ընտանիքին։ Նրանք այս գյուղում հաստատված արցախցի ընտանիքներին իրենց խնամքի և ուշադրության կենտրոնում են պահում, օգնում են և աջակցում։ Այցի ընթացքում Տ. Եղիշե քահանա...
Հայ ուխտավորները Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության երկրներից` Իտալիայի և Բելգիայի համայնքներից, ինչպես նաև Լեհաստանից, ուխտագնացության են գնացել Նեապոլ՝ Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցում խոնարհվելու Հայոց առաջին Հայրապետի մասունքներին և միասին մասնակցելու տոնական Սուրբ Պատարագի։ Ուխտավորները...
Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է փակ պատարագ։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է գալստյան, որովհետեւ հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը և խորհրդանշում տիրոջ երկրորդ գալուստը։
|
|
|
|
Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը Երևանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցում «Արևային զանգակներ» խումբը Ներսես Շնորհալի, Մաշտոց, Կոմիտաս և պատարագից հատվածներ են կատարել։ Ամենայն Հայոց Հայրապետի հովանավորությամբ՝ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպությունը միակն է, որը հոգում է...
Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի նախաձեռնությամբ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայոց եկեղեցում քննարկվել է Արցախի էթնիկ զտումների ու միջազգային իրավունքի արդիականության հարցերը։ Լիվերպուլի Լորդ Ալթոնը ընդգծել է Արցախում տեղի ունեցածի հարցում միջազգային հանրության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած քահանաներին: Վեհափառ հայրապետը հանդիպման ընթացքում ասել է, որ Մայր Աթոռի միջավայրում պատմությունն է խոսում և պետք է կարողանալ դա զգալ հոգևոր ապրումով: Նա նկատել է, որ արժեքավոր են...
Այս կիրակի Ծաղկազարդն է։ Այդ առիթով առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը՝ նաև ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն, և հաղորդություն կտրվի: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի...
Ճարտարապետության Ազգային Թանգարան-ինսիտուտում բացվել է «Իմ տունը Արցախում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել է Արցախում արված լուսանկարներ, տուն ու ունեցվածք կորցրած մարդկանց պատմություններ։ Լուսանկարներն ու արցախցիների պատմությունները հավաքագրել են Հայաստանում հաստատված ռուսները։
Ծաղկազարդին նախորդող ուրբաթ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում հանգստյան ժամերգություններին և խոկմանը մասնակցել են ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ արցախցի երիտասարդներ։ Պահքի շրջանում ամեն ուրբաթ Թովմա Վարդապետ Խաչատրյանը տարբեր թեմաներ է ներկայացրել հավաքվածներին:
|
|
Հավատացյալները ուռենու ոստերից հյուսված պսակներով են մասնակցել Ծաղկազարդի տոնական պատարագին: Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմ՝ Տիրոջ հաղթական մուտքը, որի մասին վկայել են ավետարանիչները: Ամենայն Հայոց Հայրապետի որոշմամբ՝ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է հռչակվել։ Տոնական պատարագի ավարտին...
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնը սկսվել է անդաստանի արարողությամբ: Հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Ամենայն հայոց կաթողիկոսը օրհել է աշխարհի 4 կողմերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Դրան հաջորդել է ուռենու ճյուղերի օրհնությունը: Նոր կյանք խորհրդանշող ճյուղերը...
|
27 |
31 |
|||||
Հայկական ճեմարանի ստեղծումը բացառիկ իրադարձություն է, որով նոր էջ է բացվում Ռուսաստանում հայերի հոգևոր կրթության համար։ Սկիզբը դրվել է 2023 թվականի օգոստոսին, երբ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը ճեմարանին հոգևոր կրթություն կազմակերպելու արտոնագիր է շնորհել։...
Դռնբացեքի արարողությանը հոգևոր հայրերը խորհրդանշորեն հայցում են Տիրոջ ողորմությունը: Փակ Խորանի առջև, ժամերգության ընթացքում սաղմոսներ, աղոթքներ, շարականներ են հնչում: Ծաղկազարդի երեկոյան կատարվող դռնբացեքի խորհրդավոր արարողությունը լրացնում է առավոտյան կատարված տոնախմբությունը, որի ժամանակ...
Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում հավատացյալները կանաչ ոստերի փնջերով մասնակցել են ժամերգության, ապա տոնական Պատարագի: Ծաղկազարդը նշվել են նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր...
Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կհիշատակվի 10-ը կույսերի առակը։ Ավագ հինգշաբթին Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի կունենա նաև ոտնլվայի արարողությունը: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի...
|
Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կհիշատակվի 10-ը կույսերի առակը։ Ավագ հինգշաբթին Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի կունենա նաև ոտնլվայի արարողությունը: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի...
|
|
Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի...
Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին...
|
Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է...
Այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Հայաստանի բոլոր թեմերից շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին, օրհնվել, նվերներ ստացել, ապա ճաշել Մայր աթոռի միաբանների հետ։
Ավագ շաբաթվա առաջին օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցավ Խոկում: Առաջնորդանիստ եկեղեցում եկեղեցականներին համատեղ աղոթքին միացել են Թբիլիսիի հայ հավատացյալները:
Ավագ ուրբաթ Մայր Աթոռի բաց խորանում հիշատակումը կատարվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ Թաղման կարգի ժամանակ հնչել է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները:
Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում հոգեւորականները երգեցողությամբ փառաբանել են Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Նրանք ընթերցել են Հին Կտակարանի մարգարեություններն ու 4 Կտակարանում Աստծո որդու վերջին ժամերը նկարագրող դրվագները։
Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում ճրագալույցի պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող...
|
Ճրագալույցի Պատարագ տավա ընթացքում մատուցվում է երկու անգամ Սուրբ Ծննդին և Սուրբ Հարությանը: Ճրագալույց նշանակում է վառել, լուցանել ճրագներն ու մոմերը: Այն խորհրդանշում է մարդկությանը Քրիստոսի տված լույսը՝ հավիտենական կյանքը: Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է Վեհափառ...
Ճրագալույցի պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց թեմի եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամները իրականացրել են Հարության Ավետիս կանթեղներով երթը: Մասնակիցները Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան փողոցով քայլել...
Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ Քրիստոսի Սուրբ Հարության տոնն այս տարի չի պարունակում նախորդ տարիների ուրախությունն ու ցնծությունը: Ժամանակները բարդ են և անկանխատեսելի զարգացումներով լեցուն հայ ժողովրդի և Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ Վեհափառ Հայրապետը նկատել է, որ...
|
|