Սաքսոֆոնահար Վիտալի Վատուլինը և դաշնակահար Մարիա Նեմցովան ելույթ են ունենում այն երկրներում, որտեղ հակամարտություն կամ պատերազմի վտանգ կա: Համերգներից բացի նախագծի հեղինակները վարպետության դասեր են անցկացնում, օգնում խոստումնալից երիտասարդներին: Այս տարի երաժիշտներին միացել էին սաքսոֆոնահարներ Եվգենի Նովիկովը, Դմիտրի Ուվառովը և Խուան Մանուել Դոմինգեսը: Փետրվարի 4-ին խումբը ելույթ ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, երկու օր անցª Ստեփանակերտի մշակույթի պալատում:
2015-02-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ