Բացի Հռոմի պապի հետ հանդիպումից Վեհափառ Հայրապետ հանդիպել է նաեւ Վատիկանի տարբեր կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Գարեգին երկրորդը ներկայացրել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։ Վեհափառ հայրապետը նկատել է, որ Ադրբեջանում ոչ միայն գրավոր նյութերով են աղավաղում պատմությունը, այլ ֆիզիկապես ոչնչացնում են հազարամյակներով հայկական Արցախում կերտված պատմական հուշարձանները: Ադրբեջանցիների հիմնական նպատակն է աշխարհին ներկայացնել, որ հայերը բնիկներ չեն՝ անգամ տեղանուններն են փոխում։

2025-09-19T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ