Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգությամբ սկսվեում է Տեառնընդառաջի նախատոնակը: Բոլորն ունկնդիր են ավետարանական այն պատմությանը, երբ քառասնօրյա Մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տանում են Երուսաղեմ` տաճարին ընծայման: Ամենայն հայոց կաթողիկոսը Իջման սեղանից Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցում է հավատացյալներին: Ապա` եկեղեցականների թափորն ուղղվում է դեպի միաբանական շենքի բակ, որտեղ Տաճարից բերված կրակով Հայոց հայրապետը վառում է Տեառնընդառաջի խարույկը, որից հավատացյալները լույս են տանում իրենց տներ:
2016-02-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ