![](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/Azdagir%20Master.23.12.2019%5B%28005028%292019-12-.jpg?itok=lGCLiSai)
Բոգոտայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը փորձագիտական քննություն է անցել և դրական եզրակացության արժանացել: Հովհաննես Թումանյանի թանգարանը դեկտեմբերի 20-ին ամփոփեց բանաստեղծի ծննդյան հոբելյանական տարին: Երևանի մնջախաղի պետական թատրոնը հաջորդ տարի մշտական հասցե կունենա: Հայաստանի ազգային պատկերասրահի «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի մասնաճյուղում բացվել է «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայկական էպոսի առաջին տպագրության հոբելյանին։ «Զանգակ» գրատանը Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» նկարազարդ հեքիաթի շնորհանդեսն էր։ Լեզվի կոմիտեն հորդորում, սովորեցնում է գրական հայերեն խոսել և այդ նպատակով օգտագործում է նաև Ֆեյսբուք սոցիալական հարթակը: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին նոր գրքերի շնորհանդեսներ, բացվեց մանկապատանեկան գրքերի ցուցահանդես-վաճառք: