ՌԴ նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 4-ին, Հայոց հայրապետի գահակալության 23-րդ տարեդարձի օրը: Նախագահական հրամանագրով Նորին սրբությունը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ներդրումի համար: Ախալքալաքի Կորխ գյուղում տեղի է ունեցել վերականգնված Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին պարգեւատրել է Արցախի Հանրապետութեան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2022-11-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ