Հոգեգալստյան տոնին նշվում է Սևանավանքի ուխտի օրը և ավանդույթի համաձայն այդ օրը սրբազան մասուքներ են տարվում եկեղեցի: Այս տարի Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքներն է տարվել եկեղեցի։ Մասունքարանը, որի մեջ ամփոփված են երկու սրբերի մասունքները, պատրաստվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում, 18-րդ դարում: Հայոց Ցեղասպանության տարիներին այլ սրբությունների հետ Ս. Էջմիածին է բերվել ու շարունակում է իր զորությունը բաշխել հայ և օտարազգի բազմաթիվ ուխտավորների:

 
2024-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ