Շուտով «Իրական դպրոց» ուսումնարանը սաներին կդասավանդի գրաբարի հեղինակած սեփական դասագրքով, որտեղ կան առակներ, ժամանակակից պատմություններ՝ գրաբար թարգմանությամբ, պատմիչների ստեղծագործություններից ծաղկաքաղ և նույնիսկ Վիսոցկու և այլ հեղինակների երգերի գրաբար թարգմանություններ: Իրական դպրոցը գործում է Երևանում, Վանաձորում, Իջևանում, Գյումրիում՝ տարեկան ընդունելով 100 դիմորդի. առաջիկայում մասնաճյուղ կբացվի նաև Գորիսում: Հայ առաքելական եկեղեցու և ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հետ համագործակցաբար՝ աշակերտների և ուսանողների շրջանում «Իրական դպրոցն» անցկացնում է Գրաբարի օլիմպիադաներ:

 
2024-06-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ