Գրքում ամփոփված են Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ վայրերի խաչքարերի լուսանկարներ։ Նոր հրատարակված գրքում մոտ 500 խաչքար է ներկայացված: Հեղինակը անդրադարձել է պատմական խաչքարերի ոճերի ու քարատեսակների տարբերություններին: Նա վերլուծել, ուսումնասիրել է դրանք հոգևոր, կրոնական տեսանկյունից: Արվեստագետը զուգահեռներ է տարել խաչքարերի պատկերների ու հայոց հնագույն ձեռագրերում եղած մանրանկարչության պատկերների միջև:

 
2024-06-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ