Հունիսի 23-ին Արագածոտնի թեմում նշվել է Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 20-ամյակը։ Հունիսի 20-ին հաջորդող կիրակի օրը եկեղեցու ուխտի օրն է, որի առիթով ամեն տարի Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից բերվում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը և մատուցվում է տոնական պատարագ։ Չքնաղի եկեղեցին կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ 4-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարևանությամբ։ Հովսեփյան ընտանիքի բարերարությամբ կառուցվել է ոչ միայն նոր գյուղի գործող միակ եկեղեցին, այլև ամրակայվել են հնամենի եկեղեցու հիմքերը։

2024-06-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ