Վեհափառ Հայրապետն նկատել է, որ Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է՝ «Սրտաբուխ աղոթքը բարձրացնենք առ Աստված հանուն Արցախի ազատագրության ու պաշտպանության իրենց կյանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպես և Տիրոջ օգնականությունը հայցենք Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարված մեր բոլոր զավակների շուտափույթ ազատ արձակման համար»:

 
2024-09-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ